Մոբի Դիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոբի Դիք
անգլ.՝ Moby-Dick[1]
Moby-Dick FE title page.jpg
Ենթավերնագիրor, The Whale
ՀեղինակՀերման Մելվիլ
Անվանվել էՄոբի Դիք և Մոբի Դիք
Տեսակգրական ստեղծագործություն
ԺանրԾովային գրականություն և արկածային
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Captain Ahab?, Մոբի Դիք, Իսմայել, Queequeg? և Father Mapple?
Ստեղծման տարեթիվ1850
ԵրկիրFlag of the United States (1795-1818).svg ԱՄՆ
ՀրատարակիչRichard Bentley
Հրատարակման տարեթիվհոկտեմբերի 18, 1851 և նոյեմբերի 14, 1851
Commons-logo.svg Moby Dick Վիքիպահեստում

Մոբի Դիք կամ Ճերմակ կետաձուկը (անգլ.՝ Moby-Dick; or, The Whale), ամերիկացի հայտնի վիպասան Հերման Մելվիլի վեպ։ Լույս է տեսել 1851 թվականին, համարվում է ամերիկյան վերածննդի ու ռոմանտիկ գրականության կենտրոնական գործերից մեկը։ Տպագրվելուց հետո վեպը վաճառվել է միայն 3,200 օրինակով և հեղինակին բերել է 1,200 դոլարի շահույթ, սակայն հեղինակի վերջին տարիներին արդեն այն մոռացված էր և դուրս էր եկել տպագրությունից։ 20-րդ դարում, համենայն դեպս, վեպը սկսեց համարվել ամերիկյան գրականության լավագույն նմուշներից մեկը։ Ուիլյամ Ֆոլքները խոստովանել է, որ ինքը կցանակար լինել վեպի հեղինակը[2]։ Դեյվիդ Հերբերթ Լոուրենսը ասել է, որ վեպը համարում է «երբևէ գրված ամենատարօրինակ և հրաշալի գրքերից մեկը», իսկ մեկ այլ անգամ Լոուրենսը նշել է, որ այն «ծովի մասին գրված լավագույն գիրքն է»[3]։ «Անվանեք ինձ Իսմայել»-ը գրականության մեջ ամենահայտնի տողերից մեկն է, որով էլ հենց սկսվում է վեպը[4]։

Մելվիլը իր վեպով ցանկանում էր արտահայտել չարի և բարու, աստծո գոյության, հասարակության տարբեր շերտերի և խառնվածքների տեր մարդկանց մասին իր մտքերը, սակայն վեպը մինչև քսաներորդ դարը համարվել է պարզապես արկածային գիրք։ Նվիրված լինելով Նաթանիել Հոթոռնին՝ «ի նշան իմ հիացմունքի նրա հանճարի հանդեպ», վեպը առաջին անգամ լույս է տեսել «Կետաձուկը» անվան ներքո 1851 թվականի հոկտեմբերին Լոնդոնում և կազմել է 927 էջ, և նույն թվականի նոյեմբերին` արդեն «Մոբի Դիք» անունով Նյու Յորքում` ունենալով միայն 635 էջ։ Երկու հրատարակությունների մեջ եղել են հարյուրավոր տարբերություններ, և Մելվիլը ստիպված է եղել շատ տեսարաններ այլ կերպ շարադրել։

Գիրքը ահռելի ազդեցություն է թողել քսաներորդ դարի մշակույթի վրա, վեպի հիման վրա նկարահանվել են մի քանի ֆիլմեր. առաջինը եղել է «Ծովահրեշը» համր ֆիլմը 1926 թվականին։

Հայերեն հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպն առաջին անգամ հայերեն թարգմանվել և լույս է տեսել 1979 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Moby Dick | Memory Beta, non-canon Star Trek Wiki | Fandom
  2. Faulkner (1927)
  3. Lawrence (1923), 168
  4. Buell (2014), 367

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]